Հոդված 20. Լիազոր մարմնի կազմում չընդգրկված փրկարարների աշխատանքի և հանգստի ռեժիմները
Հոդված 20. Լիազոր մարմնի կազմում չընդգրկված փրկարարների աշխատանքի և հանգստի ռեժիմները
1. Լիազոր մարմնի կազմում` փրկարարական ծառայության մեջ չընդգրկված փրկարարների ամենօրյա աշխատանքի ռեժիմը որոշվում է ներքին աշխատանքային կանոններով:
2. Կախված արտակարգ իրավիճակների բնույթից, փրկարարական աշխատանքներից, բժշկական ցուցումներից` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարի աշխատանքի ռեժիմն ու աշխատանքային օրվա տևողությունը կարող է փոփոխվել արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարի կողմից:
3. Փրկարարների ամենամյա հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է`
ա) փրկարարի պաշտոնում մինչև 10 տարի աշխատանքի համար` 30 օրացուցային օր.
բ) 10-ից 15 տարի անընդհատ ստաժի դեպքում` 35 օրացուցային օր.
գ) 15 տարուց ավելի անընդհատ ստաժի դեպքում` 40 օրացուցային օր:
4. Փրկարարներն ապահովվում են փրկարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հանդերձանքով և սարքավորումներով:
5. Ելնելով փրկարարական աշխատանքների առանձնահատկություններից` աշխատանքային օրենսդրության պահանջները փրկարար ուժերի և փրկարարների վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին: