Հոդված 11. Փրկարար ուժերի ընդգրկումը փրկարարական աշխատանքներում
Հոդված 11. Փրկարար ուժերի ընդգրկումը փրկարարական աշխատանքներում
1. Փրկարար ուժերն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվում են`
ա) համաձայն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանների.
բ) համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանների.
գ) մոնիտորինգի արդյունքներում հայտնաբերված արտակարգ իրավիճակի իրական վտանգ ներկայացնող վայրերում` լիազոր մարմնի որոշմամբ:
2. Կազմակերպություններում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլանների համաձայն:
3. Փրկարար ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Փրկարար ուժերի անձնակազմը, տրանսպորտային և տեխնիկական միջոցները չեն կարող ընդգրկվել փրկարարական աշխատանքներին չառնչվող աշխատանքներում: