Հոդված 24. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավված քաղաքացիների սոցիալական ապահովությունը
Հոդված 24. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավված քաղաքացիների սոցիալական ապահովությունը
1. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում կարող են ներգրավվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի «զ» կետին համապատասխան:
2. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներին արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավելու որոշում ընդունում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները:
3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների վրա տարածվում են փրկարարների համար սահմանված արտոնությունները և երաշխիքները: