Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Փրկարար ուժերի և փրկարարների գործունեության հիմնական սկզբունքները
Հոդված 3. Փրկարար ուժերի և փրկարարների գործունեության հիմնական սկզբունքները
Փրկարար ուժերի և փրկարարների գործունեության հիմնական սկզբունքներն են`
ա) մարդկանց կյանքի փրկության և առողջության պահպանման առաջնայնությունը.
բ) փրկարար ուժերի և փրկարարների գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում.
գ) փրկարարական կազմավորումների կենտրոնացված կառավարումը.
դ) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման և ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարար ուժերի մշտական պատրաստականությունը: