Գլուխ 2 · ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐ
Հոդված 7. Փրկարար ուժերի կազմը
Հոդված 7. Փրկարար ուժերի կազմը
1. Փրկարար ուժերի կազմը, կառուցվածքը և կանոնադրությունը սահմանում են դրանք ստեղծող մարմինները:
2. Փրկարար ուժերի կազմի մեջ մտնում են կառավարման մարմինները, փրկարարական ստորաբաժանումները, գիտահետազոտական, ուսումնական և փրկարար ուժերի գործունեությունն ապահովող այլ ստորաբաժանումներ: