Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1651-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ և 67-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Վերակազմակերպել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը՝ այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Վերակազմակերպման արդյունքում ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը: Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական սոմատիկ և մանկական վիրաբուժական բաժանմունքները՝ յուրաքանչյուրը 35 մահճակալ հզորությամբ, կշարունակեն գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ 50 մահճակալ հզորությամբ, կգործի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի շենքում:».

2) 8-րդ կետին հաջորդող աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« Կազմակերպության

անվանումը Բաժանմունքները Մահճակալների թիվը

Գյումրու բժշկական

կենտրոն թերապևտիկ 50

սրտաբանական 50

վիրաբուժական (ներառյալ՝ 100

ընդհանուր վիրաբուժական`

անոթային, ակնաբուժական քիթ-

կոկորդ-ականջաբանական,

նեյրովիրաբուժական,

ուռոլոգիական,

վնասվածքաբանական)

վերակենդանացման և (8 թերապևտիկ,

հետվիրահատական ինտենսիվ 6 վիրաբուժական)

բուժման

մանկաբարձագինեկոլոգիական 50

բաժանմունք

ուռուցքաբանական 12

ինֆեկցիոն 40

մանկական սոմատիկ 35

մանկական վիրաբուժական 35

վերակենդանացման և (6 մանկական

հետվիրահատական ինտենսիվ թերապևտիկ և

բուժման 4 մանկական

վիրաբուժական)

ԸՆԴԱՄԵՆԸ 372

Հոգեկան առողջության

կենտրոն հոգեբուժական 65

Ընդամենը` Գյումրի

քաղաքում 437»:

2. Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։