ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 69
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգրի նկարագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգիրը շնորհվում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշման հիման վրա` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի այլ անդամի կողմից:
3. Պատվոգիրը ստորագրվում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահի կողմից և կնքվում խորհրդի կնիքով:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ` Հ.Մանուկյան
20 սեպտեմբերի, 2005 թ.
ք. Երևան
Հավելված
ՀՀ դատարանների
նախագահների խորհրդի
2005 թ. սեպտեմբերի 20-ի
թիվ 69 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգիրը կազմված է.
- Ա 4 չափսի բարձրորակ թղթից,
- ունի ոսկեզօծ շրջանակ,
- մեջտեղում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը,
- շրջանակի ներսում առկա են ըստ հերթականության
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ» և «ՊԱՏՎՈԳԻՐ» բառերը,
- աջ անկյունի վերևամասում առկա է Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը,
- ձախ անկյունի վերևամասում առկա է Եվրախորհրդի խորհրդանիշը,
- մեջտեղում գրված է «ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՒՄ Է» բառը, պատվոգիր ստացող անձի անունը և շնորհման շարժառիթների կրճատ նկարագիրը,
- վերջնամասում նշվում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի պաշտոնը և անունը: