Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ԷՐԵԲՈՒՆՈՒ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ

N 38 Հաստատված է թաղային համայնքի

ավագանու 09.06.2002 թ. հ. 7 նիստով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Էրեբունի համայնքի ավագանու 21.04.2000 թ. հ. 5 նիստի հ. 20 և 16.05.2000 թ. հ. 6 նիստի հ. 35 որոշումների համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկները ս/թ հունիսի 1-ից դարձել են մասնակի վճարովի` 2000 դրամ:

Հաշվի առնելով ազգաբնակչության ծանր սոցիալական վիճակը

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Համայնքի բնակչության սոցիալական որոշ խմբերի համար սահմանել զեղչեր հետևյալ չափերով.

- երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից

- զոհված ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից

- հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաների համար` 50 % զեղչ

- միակողմանի ծնողազուրկ երեխաների համար` 50 % զեղչ

- միևնույն ընտանիքից 3 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում

գանձվում է միայն մեկ երեխայից լրիվ գումարը, մյուսներից` 50 % զեղչով:

2. Մեկ ամիս հարգելի պատճառով մանկապարտեզից բացակայող երեխաները ազատվում են տվյալ ամսվա վարձավճարից:

Էրեբունու թաղապետ Մ. Սեդրակյան

Աշխատակազմի քարտուղար Ս. Գևորգյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։