Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 6. Մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման)

գործել է մինչև 2023-10-05Բացել ARLIS-ում

Հոդված 6. Մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման)

1. Մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազորված մարմինը:

2. Սերմերի սորտային պատկանելիության և սերմերի որակի ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:

3. Սերմերի սորտային պատկանելիության, մաքրության և սերմերի որակի ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազորված մարմինը:

4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը.

ա) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.

բ) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.

գ) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):

5. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի նախահիմնային սերմեր արտադրողները պարտավոր են բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկումների անցկացման համար նախատեսել լիազորված մարմնի սահմանած քանակությամբ սերմեր և նրա պահանջով դրանք անվճար հատկացնել փորձարկումների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։