Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-02-ից մինչև 2023-08-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Հոդված 14. Սերմերի մասին օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը

գործել է մինչև 2023-08-10Բացել ARLIS-ում

Հոդված 14. Սերմերի մասին օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը

1. Սերմերի մասին օրենքի խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լիազորված մարմնի հավաստագրման գործընթացն իրականացնող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների և ապրոբատորների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են՝

ա) համապատասխան որոշումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և իր որոշումը տրամադրում բողոքարկող կողմին՝ որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

բ) սերմնադաշտերի դաշտային լրացուցիչ հետազոտությունների և սերմերի լաբորատոր կրկնական փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազորված մարմին` պահանջելով այդ աշխատանքների իրականացումն ապահովել այլ ապրոբատորների և փորձարկման լաբորատորիաների միջոցով.

գ) բողոքի առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ և սերմերի լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ ապրոբատորների և լաբորատորիաների միջոցով:

3. Լիազորված մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։