Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2023-10-05Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է բույսերի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը տարածվում է արտադրության կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, անտառային և դեկորատիվ բույսերի սերմերի վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ստացման, ներմուծման, փորձարկման, պահպանման, տնօրինման, օգտագործման, հետազոտման, տեղափոխման, ոչնչացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(1-ին հոդվածը խմբ. 17.01.23 ՀՕ-14-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։