Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-08-19-ից մինչև 1998-02-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-02-10Բացել ARLIS-ում

040.0178.12.06.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

12 հունիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 1997 թ. N 178

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դիմաց ակցիզային հարկի հաշվարկման և վճարման աշխատանքները բարելավելու և ներքին շուկայում օրինականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետությունում արտադրված ակցիզային հարկով հարկման ենթակա ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է ակցիզային դրոշմանիշերով.

բ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացումը Հայաստանի Հանարապետությունում, իսկ 1998 թվականի հունվարի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

գ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարվում է 2 դրամ.

դ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք արտադրողի համար ակցիզային հարկի կանխավճար է.

ե) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` վճարելով դրոշմանիշերի արժեքը և այն ներառելով ինքնարժեքի կազմում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով ապրանքների ձեռքբերման հիմքերը:

(2-րդ կետը խմբ. 19.08.97 N 346)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերի նմուշները և դրանց օգտագործման կանոնները.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համատեղ մշակել և հաստատել ակցիզային դրոշմանիշերի կիրառման միջոցով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման կարգի մասին հրահանգ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

գ) ապահովել ակցիզային դրոշմանիշերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրումը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության միջոցով դրանց իրացումը և այդ աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

հունիսի 12-ի N 174 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Պարտադիր դրոշմավորման են ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ (այսուհետև` ենթաակցիզային ապրանքներ)` համաձայն N 1 հավելվածի:

Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքներ արտադրող անձանց արգելվում է 1997 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում իրացնել, առաքել, տրամադրել կամ որևէ այլ ձևով օտարել սույն կարգին համապատասխան չդրոշմավորված արտադրանքը:

Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող Հայաստանի Հանրապետությունում արտադրված ենթաակցիզային ապրանքների համար դրանք արտադրողը դրոշմավորումը կարող է իրականացնել այլ պետությունների կողմից սահմանված ձևի ակցիզային դրոշմանիշերով` այդ մասին տեղյակ պահելով եռամսյակը մեկ անգամ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ տեղեկություններ ներկայացնելով համապատասխան հարկային մարմին:

2. Ակցիզային դրոշմանիշերը խիստ հաշվառման փաստաթղթեր են:

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող որոշ ենթաակցիզային ապրանքների սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու են դրանք արտադրող անձինք: Հայաստանի Հանրապետությունում արտադրված և սույն կարգին համապատասխան չդրոշմավորված ենթաակցիզային որոշ ապրանքներ շրջանառության մեջ բաց թողնելու համար պատասխանատու են դրանք շրջանառության մեջ բաց թողնող անձինք:

4. Ակցիզային դրոշմանիշերն ապրանքի վրա փակցվում են սույն կարգի N 4 հավելվածում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորումը պետք է բացառի ապրանքի ապրանքային տեսքը` չվնասելով ակցիզային դրոշմանիշը պոկելու հնարավորությունը:

II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

5. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնում (այսուհետև` հարկային մարմին):

6. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքներ արտադրողները` մինչև այդ ապրանքների բացթողումը:

7. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

դիմում` 2 օրինակից, համաձայն N 2 հավելվածի.

դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների ձեռքբերման գործարքի պայմանագրի և հաշվարկային փաստաթղթի (հաշիվ-ֆակտուրա) պատճենները.

ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող համապատասխան բանկից տրված քաղվածքի պատճենը:

8. Հարկային մարմինները ներկայացված փաստաթղթերի հիման վրա վարում են վաճառված (վերադարձված) ակցիզային դրոշմանիշերի հաշվառում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով:

9. Հարկային մարմինն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է սույն կարգի 7-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերի ներկայացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պատասխանատու անձանց լիազորած անձին` անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ: Ակցիզային դրոշմանիշերի ստացումը հաստատվում է անդորրագրով (N 3 հավելված):

11. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերած անձինք վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Արգելվում են սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը, վերավաճառքը կամ փոխանցումն այլ անձանց:

III. ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

13. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը կարող են վերադարձվել դրանց ձեռքբերման օրվանից երկամսյա ժամկետում: Նշված ժամկետում հաշվառված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով չվերադարձնելը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության կիրառման նպատակով նախատեսված հաշվառմանը (գրանցմանը) վերաբերող փաստաթղթերի կոպիտ խախտումով վարում, և այդ դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի անուղղակի եղանակով հաշվարկման ձևեր:

14. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը վերադարձվում են` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

դիմում` ակցիզային դրոշմանիշերի վերադարձման և դրանց ձեռքբերման համար վճարված գումարի վերադարձման վերաբերյալ` դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.

ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճենը:

Հարկային մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումը և դրական որոշման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը: Ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումի մերժման դեպքում հարկային մարմինները ներկայացնում են մերժումը հիմնավորող փաստարկներ:

15. Վնասված ակցիզային դրոշմանիշերը ներկայացվում են հարկային մարմին` դրանք փակցնելով առանձին էջերի վրա և ապահովելով հետևյալ պայմանները`

ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.

պետք է պարզ երևան փակցված ակցիզային դրոշմանիշի համարը և դրա կենտրոնական մասը.

ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն.

վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր առաջնային չափերի առնվազն 60 տոկոսը:

Վնասված ակցիզային դրոշմանիշերի հետ միասին հարկային մարմին են ներկայացվում սույն կարգի 14-րդ կետում սահմանված փաստաթղթերը:

Հարկային մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են վնասված ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումը և դրական որոշման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարի 50 տոկոսը: Ակցիզային դրոշմանիշերի գումարի վերադարձման մասին դիմումի մերժման դեպքում հարկային մարմինները ներկայացնում են մերժումը հիմնավորող փաստարկներ:

IV. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

16. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

17. Հարկային մարմինը սույն կարգի 13-րդ կետում սահմանված ժամկետը պատասխանատու անձի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով: Պատասխանատու անձի դիմումի մերժման դեպքում հարկային մարմինները նրան են ներկայացնում մերժումը հիմնավորող փաստարկներ:

18. Սույն կարգի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

դրոշմավորման կարգի

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի Ապրանքախմբի անվանումը

22.03 գարեջուր

22.04, 22.05, 22.06 խաղողի և այլ գինիներ, գինենյութ

22.08 սպիրտային խմիչքներ

24.02 ծխախոտի արտադրանք

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

դրոշմավորման կարգի

ՀՀՀՏ տարածքային հարկային տեսչության պետին

(տարածքային հարկային տեսչության անվանումը)

Գրանցված N __________ ___ ________ 199 թ.

Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին

Դ Ի Մ ՈՒ Մ

________________________________________________________________

(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)

______________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՏՀՀ համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)

Խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր`

______________________ հատ ________________________ գումարի չափով:

Ընդհանուր գումարը ______________________________________________

(տառերով)

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են _____________________________

(ապրանքների անվանումները, նկարագիրը, քանակը)

___________________________________________________________

Տվյալ ապրանքատեսակները գնվում են N____պայմանագրով ___ _____ 199 թ.

____________________________________________________ կազմակերպությունից

(կազմակերպության անվանումը, ՀՏՀՀ համարը)

Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ________ հաշվին _______

վճարման հավաստագրով ___ _________ 199 թ. և վճարված գումարը

կազմում է _________________________________________________

(տառերով)

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

Կազմակերպության տնօրեն ________________ _____________________

(ստորագրություն) (ազգանունը, անունը)

Գլխավոր հաշվապահ________________ __________________________

(ստորագրություն) (ազգանունը, անունը)

Կ.Տ.

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

դրոշմավորման կարգի

ՀՀՀՏ տարածքային հարկային տեսչության պետին

(տարածքային հարկային տեսչության անվանումը)

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

Գրանցման N ______ ____ _____________ 199 թ.

________________________________________________________________

(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)

_________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՏՀՀ համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)

Ակցիզային դրոշմանիշեր`

___________________________ հատ __________________ գումարի չափով:

Ընդհանուր գումարը` _________________________________________________

(տառերով)

Ակցիզային դրոշմանիշերը բաց թողնող աշխատակից ______________________________

(ստորագրությունը)

_______________________________________________________________

(ազգանունը, անունը)

Ստացավ _________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

_______________________________________________________________

N _____________ լիազորագրով ____ ________ 199 թ.

Անձնագիր _____ N __________ տրված _______________________________________

____________________________________________________________________

Ստացա ____ _________ 199 թ. ______________________________

(ստորագրությունը)

ՀՀ ՀՏ ՏՀՏ

Կ.Տ. Ստացող կազմակերպության

Կ.Տ.

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

դրոշմավորման կարգի

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՁԵՎ

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։