Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-08-19-ից մինչև 1999-10-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-26Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

19 օգոստոսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 1997 թ. N 346

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) 1997 թվականի սեպտեմբերի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացումը Հայաստանի Հանարապետությունում, իսկ 1998 թվականի հունվարի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում».

բ) որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված խաղողի և այլ գինիների, գինենյութի, սպիրտային խմիչքների և ծխախոտի արտադրանքի, մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` վճարելով դրոշմանիշերի արժեքը և այն ներառելով ինքնարժեքի կազմում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով ապրանքների ձեռքբերման հիմքերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 19-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։