Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) իրականացնում է պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) ուսումնասիրում է ներդրումները մասնակի վերադարձնելու, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաև՝ վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու և վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն լիազոր պետական մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար.»: