Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի դեպքում կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մասնակի գրավի իրավունքի դադարեցում 2024 թվականի հուլիսի 1-ից, անկախ սեփականության իրավունքի փոխանցման ակտից և շենքի կառուցվածության աստիճանից, հատուկ հաշվի միջոցների առավելագույնը 70 տոկոսի նկատմամբ, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 50 տոկոսի նկատմամբ, իսկ 50 տոկոսից ավելիի նկատմամբ՝ համամասնորեն, ըստ կառուցվող շենքի կառուցվածության աստիճանի, բայց ոչ ավելի, քան 95 տոկոսը: Մնացած հինգ տոկոսի նկատմամբ գրավի իրավունքը կարող է դադարեցվել բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականը (սեփականության իրավունքի փոխանցման ակտը) հանձնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե շենքի շահագործման ընթացքում ի հայտ չեն եկել թերություններ, կամ ի հայտ եկած թերությունները վերացվել են կառուցապատողի կողմից։ Կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների գրավից մասնակի ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։