Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 570.1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 570.1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գնորդի և կառուցապատողի միջև կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի, շինության կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության և կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի, շինության, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի, շինության, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի դեպքում 2024 թվականի հուլիսի 1-ից կառուցապատողը մինչև բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականի (սեփականության իրավունքի փոխանցման ակտի) հանձնման պահը, անկախ շենքի կառուցվածության աստիճանից, կարող է օգտագործել հատուկ հաշիվների գումարի առավելագույնը 70 տոկոսը, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 50 տոկոսը, իսկ 50 տոկոսից ավելին՝ համամասնորեն, ըստ կառուցվող շենքի կառուցվածության աստիճանի, բայց ոչ ավելի, քան 95 տոկոսը: Մնացած հինգ տոկոսը կառուցապատողը կարող է օգտագործել բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականը (սեփականության իրավունքի փոխանցման ակտը) հանձնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե շենքի շահագործման ընթացքում ի հայտ չեն եկել թերություններ, կամ ի հայտ եկած թերությունները վերացվել են կառուցապատողի կողմից:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։