ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0162 Ն. 22.09.23
22 սեպտեմբերի 2023 թվականի թիվ 162-Ն
2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2023 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ՝ 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2023 թվականի սեպտեմբերի 22-ի
թիվ 162-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1g» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում։
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 100 դրամ
ոսկի, 999.9.0
1 գրամ
ատամնավոր
16.54 ± 0.12 մմ
սովորական
մինչև 25000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
2. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1/4 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 10000 դրամ
ոսկի, 999.9.0
1/4 տրոյան ունցիա
ատամնավոր
25.20 ± 0.15 մմ
սովորական
մինչև 25000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
3. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը․
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1/2 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 25000 դրամ
ոսկի, 999.9.0
1/2 տրոյան ունցիա
ատամնավոր
30.20 ± 0.20 մմ
սովորական
մինչև 25000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
4. 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը․
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը 50000 դրամ
ոսկի, 999.9.0
1 տրոյան ունցիա
ատամնավոր
38.60 ± 0,30 մմ
սովորական
մինչև 25000 հատ
6) 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: