Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՐԿՈՒ ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԹԻՎ 56 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2002 թվականի թիվ 129

քաղ. Երևան

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՐԿՈՒ ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԹԻՎ 56 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Շենգավիթ համայնքի ավագանու 2002թ. մայիսի 17-ի «Շենգավիթ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանները, հանրակացարանային տիպի սենյակները և ծառայողական բնակարանները նվիրաբերությամբ բնակիչներին օտարելու համաձայնություն տալու մասին» թիվ 56 որոշմամբ սահմանվել է համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների, հանրակացարանների և ծառայողական բնակարանների նվիրաբերության կարգը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությամբ առաջարկվել է նշված որոշման 3-րդ, 4-րդ, 8-րդ և 8.4-րդ կետերում կատարել համապատասխան փոփոխություններ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով,

Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`

1. Շենգավիթ համայնքի ավագանու 2002թ. մայիսի 17-ի «Շենգավիթ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանները, հանրակացարանային տիպի սենյակները և ծառայողական բնակարանները նվիրաբերությամբ բնակիչներին օտարելու համաձայնություն տալու մասին» թիվ 56 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետում «ընդհանուր համատեղ սեփականություն» բառերը փոխարինել «բաժնային սեփականություն» բառերով,

բ) որոշման 4-րդ կետում «համասեփականատիրության» բառը փոխարինել «սեփականության» բառով,

գ) որոշման 8-րդ կետում հանել «և օտարման» բառերը,

դ) որոշման 8.4 կետը հանել ամբողջությամբ:

2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ` Մ. Սարգսյանի և ավագանու վրա:

Թաղապետ Մ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։