Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1002-Ա

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-244-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1002-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքը

1. «Հայաստանի Հանրապետության

կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի

N 181-Ն որոշման մեջ

փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2023 թ.

նոյեմբերի

2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի

ՀՕ-244-Ն օրենքի 9-րդ հոդվածի

1-ին մաս

2. «Տարածքային մանկավարժահոգեբա- նական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և կամավոր

ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգե-բանական

աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի

տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը

հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2023 թ.

նոյեմբերի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-244-Ն օրենքի 9-րդ հոդվածի

2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։