ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 2 25.01.2002 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7 կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 1 կետի.
Համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը (կցվում է):
Թաղապետ Ռ. Ասատրյան
Հաստատված է
թաղային համայնքի ավագանու
25.01.2002թ. թիվ 2 որոշմամբ
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
__________________________________________________________________________________________
Տեղական տուրքերի տեսակները սահմանված դրույքաչափեր (դրամ)
__________________________________________________________________________________________
1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար
ա) հիմնական օբյեկտների համար` 25.000
բ) մինչև 6 քառ. մ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 10.000
գ) 6 քառ. մ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` 15.000
2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար` 8.000
3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար` 2.000
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար
ա) հիմնական շինությունների ներսում` 15.000
բ) ոչ հիմնական շինությունների ներսում` 20.000
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար` 100.000
բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` 250
գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար` 50.000
6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար
ա) խաղատների համար` 500.000
բ) շահումներով խաղերի կազմակերպման համար` 250.000
գ) բաղնիքների (սաունաների) համար` 250.000
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50.000
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` 1.000
8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար
ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 250.000
բ) այլ արտաքին գովազդի համար` 10.000
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար` 1.000
Հաստատված է
թաղային համայնքի ավագանու
25.01.2002թ. թիվ 2 որոշմամբ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
__________________________________________________________________________________________
Տեղական տուրքերի տեսակները սահմանված դրույքաչափեր (դրամ)
__________________________________________________________________________________________
1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար` 12.000
2. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու ու վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագիտական և այլ նման աշխատանքների համար` 2.500
3. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար` 2.500
Թաղապետ Ռ. Ասատրյան