Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

118.012330.03.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

30.03.1999 թ.

ք. Երևան N 123

г. Ереван

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1999 թ. ֆինանսական արդյունքներով մի շարք ապահովագրական ընկերություններ նվազեցրել են իրենց զուտ ակտիվների մեծությունը և ՀՀ «Քաղաքացիական Օրենսգրքի» 98 և 111 հոդվածների, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի պահանջների համաձայն, պարտավոր են հայտարարել իրենց կանոնադրական հիմնադրամի փոքրացման մասին, և անհրաժեշտության դեպքում համալրել այն ապահովագրական ընկերությունների լիցենզավորումը կարգավորող օրենսդրությամբ սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի չափով`

Հրամայում եմ`

1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 10.12.1998 թ. թիվ 408 հրամանով սահմանված ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի 50 մլն. դրամի պահանջի համալրման ժամկետը սահմանել համաձայն ժամանակացույցի`

- 1999 թվականի հուլիսի մեկից 30 մլն. դրամ.

- 2000 թվականի հուլիսի մեկից 50 մլն. դրամ:

(1-ին կետը փոփ. 23.06.00 N 122)

2. Ապահովագրական տեսչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյան

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

28 ապրիլի 1999 թ.

Պետական գրանցման թիվ 11899064

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։