Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2023 թվականի թիվ 50 քաղ. Մոսկվա

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այցելուների հաշվիչը, որը նախատեսված է առևտրի սրահներում, օդանավակայաններում և այլ տարածքներում սարքի տեսանելիության տիրույթով անցնող մարդկանց թիվն ավտոմատ հաշվելու, նրանց անցնելու ժամանակը և տարբեր վայրերում մնալու ժամանակը որոշելու, շարժման երթուղին ճանաչելու և հետագծելու համար՝ օպտիկական օբյեկտիվներից տեսապատկերն ստանալու և այն հաշվիչի կոնտրոլերին փոխանցելու միջոցով, որը վերլուծում է տեղեկատվությունը 3D-մոդելավորման ալգորիթմի միջոցով՝ հաշվարկի ստացված տվյալների հետագա պահպանմամբ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9029 10 000 9 ստորաենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։