ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հոկտեմբերի 2023 թվականի N 98-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 31-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
Կողմ -11
Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ. ՄԱՐԴՈՅԱՆ
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ
Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ
Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ
Ա. ՍՈԼՈՅԱՆ
Է. ՍՈՂՈՅԱՆ
Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -6
Վ. ԱՆԱԽԱՍՅԱՆ
Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ջ. ՊՈՂՈՍՅԱՆ
Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ի. ՏՈՄԵՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
2023 հոկտեմբերի 09
ք. Տաշիր
Հավելված 1-6
ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու
2023 թվականի հոկտեմբերի 9-ի
N 98-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: