Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N ՀՕՈՒՈՒՈ-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի ուժ ունեցող որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N ՀՕՈՒՈՒՈ-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» օրենքի ուժ ունեցող N ՀՕՈՒՈՒՈ-1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի`

3-րդ կետում «50 տուփը» բառերը փոխարինել «400 հատը, իսկ սիգարների ներմուծման դեպքում` 10 հատը» բառերով.

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`

Ապրանքի ծածկագիրն

ըստ արտաքին տնտեսական

գործունեության

անվանացանկի Ապրանքի անվանումը Հաստատագրված

վճարի չափը (ԱՄՆ-ի դոլարին

համարժեք դրամ)

2402 10 001

2402 10 009

2402 20 900

2402 20 910 սիգարներ

սիգարելաներ

սիգարետներ` ֆիլտրով

սիգարետներ` առանց ֆիլտրի 1000

6.0

4.3

2.2

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգի`

5-րդ կետում «1200» թիվը փոխարինել «1900» թվով, իսկ «700» թիվը «800» թվով.

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հաստատագրված վճար վճարողները սույն կետում նշված ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևով»:

2. Սույն որոշում ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

29 դեկտեմբերի 1998 թ.

ՀՕՈ-2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։