Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի ուժ ունեցող որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-07-03-ից մինչև 2000-05-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-05-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» N ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:

Անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է միայն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:

Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ «գ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը` տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը»,

«գ» ենթակետը հանել.

բ) որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի դրույքաչափերում`

I բաժնի 1-ին կետի` «բ» ենթակետում «իրավաբանական անձանց պատկանող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով.

«գ» ենթակետում «ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով, իսկ «ՎԱԶ 2105, 2107, մյուս մակնիշների» բառերը` «ՎԱԶ 2105, 2107, մյուս մոդիֆիկացիայի» բառերով,

III բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարի դրույքաչափերը

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

ազբոշիֆեր, ջերմամեկուսիչ ազբեստային 3 տոկոս

սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ

կապար պարունակող արտադրանք, ներկեր 3 տոկոս

լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ (սնդիկային) 3 տոկոս

տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) 3 տոկոս

նավթ, նավթամթերք 2 տոկոս

մայթաձյութ 2 տոկոս

վառելիքաքսուքային նյութեր 2 տոկոս

հանքային յուղեր 2 տոկոս

էլեկտրոդներ (եռակցման) 1,5 տոկոս

նավթալին (կարծր) 1,5 տոկոս

ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, լիթիումային) 1,5 տոկոս

տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ 1,5 տոկոս

ավտոդողեր 0,8 տոկոս

կինո-ֆոտո ժապավեններ 0,8 տոկոս

ապակյա մանրաթելեր 0,8 տոկոս

չմաքրված դատարկ տարողություններ (կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ) 0,8 տոկոս

դետերգենտներ (լվացող նյութեր) 0,5 տոկոս

ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ (սառնարաններ, դեզոդորանտներ) 0,5 տոկոս

պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և փաթեթներ 0,5 տոկոս»:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տարեկան տեխնիկական զննությունն անցած այն ավտոմեքենաների և մեխանիզմների սեփականատերերը, որոնք ավտոմեքենաների ու մեխանիզմների տարեկան տեխնիկական զննության ժամանակ սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան վճար վճարող չեն հանդիսացել նշված վճարի տեսակի համար պետք է վճարեն մինչև 1999 թվականի հոկտեմբերի 31-ը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

15 հունիսի 1999 թ.

ՀՕՈ-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։