ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 15-ի ՀՕՈ-1 օրենքի ուժ ունեցող որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը` որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի դրույքաչափերի III բաժնի
«նավթ, նավթամթերքներ 2 տոկոս» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բենզին
44 տոկոս, բայց ոչ ավելի, քան մեկ տոննայի համար` 85 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
նավթ, այլ նավթամթերքներ 2 տոկոս»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
30 հուլիսի 1999 թ.
ՀՕՈ-2