ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
N 429-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 41-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34–րդ հոդվածները.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգումները և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին»։
2) Հրամանի նախաբանում օգտագործվող «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով։
3) Հրամանի 1.1 և 1․2 կետերից հանել «և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման» բառերը։
4) Հրամանի 1․2 կետում և 1․2 կետի 1-11 ենթակետերում «ցուցումները» բառը փոխարինել «կարգը» բառով։
5) Նախաբանում «15 հոդվածի 5-րդ մասով» բառերից հետո ավելացնել «, 41-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը։
6)ուղղ. Հրամանի 1.3 ենթակետով հաստատված N 23 հավելվածի 3-րդ կետի զ) պարբերությունը և 1.4 ենթակետով հաստատված N 24 հավելվածի՝ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման աղյուսակի հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները ցանկը՝ բացառությամբ Երևան քաղաքի պարբերության, ուժը կորցրած ճանաչել:
7) Հրամանը լրացնել նոր 1.7 կետով հետևյալ բովանդակությամբ՝
8) «1.7 Բյուջետային ծախսերի տարածքային դասակարգում կատարելու պարագայում առաջնորդվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 30.12.2021թ. N 1709-Ն հրամանի Հավելվածի Աղյուսակ 1-ով»։
9) 7) Հրամանի 1.1 կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավելվածի աղյուսակում՝
ա) «1 715100 Ներմուծման մաքսատուրքեր և հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր 1151» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1 715100 Ներմուծման մաքսատուրքեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքեր 1151
»:
բ) «1 715150 1151» պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
« 1 715140 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածին համապատասխան վճարված նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ 1151
1 715141 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածին համապատասխան վճարված նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ 1151
»:
10) Հրամանի 1-ին կետի 1.2 ենթակետի 5-րդ պարբերությամբ հաստատված N 16 հավելվածի «Սինթետիկ հաշիվ 411100 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ պարբերությունում «փոխհատուցման վճարները:» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը․ «Այս հաշվում կարող են գրանցվել նաև համապատասխան պետական մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների, ինչպես նաև տվյալ մարմնի աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցների հաշվին վճարվող պարգևատրումները:»։
11) Հրամանի 1-ին կետի 1.2 ենթակետի 8-րդ պարբերությամբ հաստատված N 19 հավելվածի 5․4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.4 Խումբ 715000 – ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ խումբը ներառում է ներմուծման հարկերը` ներմուծման մաքսատուրքերը, նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը (սինթետիկ 715100 հաշիվ) և արտահանման հարկերը` արտահանման մաքսատուրքերը (սինթետիկ 715200 հաշիվ):
1) Սինթետիկ հաշիվ 715100 - ներմուծման մաքսատուրքերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերը. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված ներմուծման մաքսատուրքերի գումարներն ենթակա են ազգային արժույթով հաշվեգրման այն անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք ենթակա են վճարման` մաքսային իրավահարաբերությունները կարգավորող և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան, այդ թվում` ներմուծման մաքսատուրքերի գանձման դեպքում: Նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերը վճարվում են (գանձվում են) ազգային արժույթով այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հաշվին, որի մաքսային մարմինները գանձում են նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերը:
ա. Անդամ պետությունների լիազոր մարմիններն առանձին-առանձին հաշվառում են հետևյալ մուտքերը` 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան վճարվող ներմուծման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ) և տոկոսավճարներ (715120), Ներմուծման մաքսատուրքերի գումարներ, որոնք 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից բաշխման արդյունքում փոխանցվել են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների բյուջեներ, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների բյուջեներ կասեցված է (715130), 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածի առանց համարի հավելվածի 15-րդ կետին համապատասխան նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերը վճարվում են (գանձվում են) ազգային արժույթով այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հաշվին, որի մաքսային մարմինները գանձում են նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերը (715140): 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածին համապատասխան վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմպինգային) և փոխհատուցման տուրքեր և տոկոսավճարներ, դրանց գծով կասեցումներ (715160), (715170), «Տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի» համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի և այլ վճարների կատարման ապահովման գումարներ (715180):
բ. 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից հավաքագրված ներմուծման մաքսատուրքերը (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ) և N 8 հավելվածին համապատասխան վճարվող հատուկ, հակագնագցման (հակադեմպինգային) և փոխհատուցման տուրքերը, որոնք ենթակա են վերաբաշխման, հաշվառվում են 715190 հաշվում: Նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերը ենթակա չեն բաշխման: 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածի առանց համարի հավելվածի 16-րդ կետին համապատասխան այդ գումարները ենթակա են հաշվանցման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դիմաց և հաշվեգրման այն անդամ պետության լիազոր մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք վճարվել են «Հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման միջոց կիրառելու (դրա գործողության ժամկետը երկարաձգելու, ապրանքի բաղադրիչ մասերի և (կամ) դրա ածանցյալների վրա տարածելու) մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 30 աշխատանքային օրվանից ոչ ուշ»։
12) Հրամանի 1-ին կետի 1.3 ենթակետով հաստատված N 23 հավելվածի`
ա) «զ)» ենթակետի 2-րդ պարբերության «(Երևան քաղաքին):» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը՝ «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգում կատարելու պարագայում առաջնորդվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 30.12.2021թ. N 1709-Ն հրամանի Հավելվածի Աղյուսակ 1-ով»:
բ) աղյուսակում՝
« ՀՀ Նախագահի աշխատակազմ 1 01 001
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 1 04 001
ՀՀ բնապահպանության նախարարություն 1 04 006
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 1 04 010
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 1 04 018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն 1 05 002
ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողով 1 05 008
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե 1 05 009
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտե 1 05 010
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 1 05 012
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե 1 05 020
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն 1 05 021
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 1 05 033
ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտե 1 05 050
Արագածոտնի մարզպետարան 1 06 002
Արարատի մարզպետարան 1 06 003
Արմավիրի մարզպետարան 1 06 004
Գեղարքունիքի մարզպետարան 1 06 005
Լոռու մարզպետարան 1 06 006
Կոտայքի մարզպետարան 1 06 007
Շիրակի մարզպետարան 1 06 008
Սյունիքի մարզպետարան 1 06 009
Վայոց ձորի մարզպետարան 1 06 010
Տավուշի մարզպետարան 1 06 011
»:
պարբերությունը փոխարինել համապատասխանաբար ՝
Հանրապետության նախագահի աշխատակազմ 1 01 001
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 1 04 001
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 1 04 006
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 1 04 010
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 1 04 018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն 1 05 002
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով 1 05 008
ՀՀ կադաստրի կոմիտե 1 05 009
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե 1 05 010
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով 1 05 012
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե 1 05 015
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե 1 05 020
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն 1 05 021
Հանրային հեռարձակողի խորհուրդ 1 05 033
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտե 1 05 050
Արագածոտնի մարզպետի աշխատակազմ 1 06 002
Արարատի մարզպետի աշխատակազմ 1 06 003
Արմավիրի մարզպետի աշխատակազմ 1 06 004
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ 1 06 005
Լոռու մարզպետի աշխատակազմ 1 06 006
Կոտայքի մարզպետի աշխատակազմ 1 06 007
Շիրակի մարզպետի աշխատակազմ 1 06 008
Սյունիքի մարզպետի աշխատակազմ 1 06 009
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ 1 06 010
Տավուշի մարզպետի աշխատակազմ 1 06 011
պարբերություններով և՝
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն 1 04 026
պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն՝
ՀՀ ներքին գործերի նախարարություն 1 04 027
,
Հարավային քրեական դատարան 1 02 029
պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն՝
Բարձրագույն դատական խորհուրդ 1 02 030
,
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե 1 05 037
պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն՝
ՀՀ պետական պահպանության ծառայություն 1 05 041
,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտե 1 05 056
պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն՝
Հակակոռուպցիոն կոմիտե 1 05 057
Արտաքին հետախուզության ծառայություն 1 05 058
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11 հոկտեմբերի 2023 թ. Վ. Հովհաննիսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2023 թվական: