Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-03-31-ից մինչև 2018-04-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով հացի գնի և բնակչությանը իրացվող էլեկտրաէներգիայի սակագնի աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

1. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

2. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-ից մինչև 6,4 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին, հացի գնի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ տրվող փոխհատուցման ապահովման համար սահմանել լրացուցիչ հավելումներ` համաձայն սույն հրամանագրին կից հավելվածի:

Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանդակ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում աշխատող մանկավարժների բարձրացված աշխատավարձերին, ներառյալ կից հավելվածով տրվող հավելումները, սահմանել հավելում 120 դրամի չափով` այն ավելացնելով աշխատավարձին:

3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում 630 դրամի չափով:

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի փաստացի վճարվող կենսաթոշակների չափերին (ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին)` հացի 350 գրամի օրական չափաբաժնի դեպքում սահմանել 930 դրամի չափով և հացի 250 գրամ օրական չափաբաժնի դեպքում` 750 դրամի չափով հավելում` ավելացնելով այն կենսաթոշակին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի փաստացի վճարվող կենսաթոշակների չափերին սահմանել հավելում 930 դրամի չափով` ավելացնելով այն կենսաթոշակին:

Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ:

5. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

6. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

7. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

8. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

9. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

10. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

11. (կետն ուժը կորցրել է 31.03.95 ՆՀ-426)

12. Նպաստ ստացող գործազուրկների նպաստների չափերին սահմանել հավելում 700 դրամի չափով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 1994 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել սույն հրամանագրով նախատեսվող բոլոր տեսակի հավելումների գումարների առաջանցիկ վճարումը:

14. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 8-րդ, 9-րդ և 15-րդ կետերը, 1994 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 2-րդ և 3-րդ կետերը, սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը:

15. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

24 նոյեմբերի 1994 թ.

ՆՀ-401

Հավելված

Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-6,4 բազմապատիկ գործակցով վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող լրացուցիչ հավելումների մասին

Բազմապատիկ

գործակիցը Նոր նվազագույն

աշխատավարձի նկատմամբ հաշվարկված դրույքաչափը (դրամ) լրացուցիչ

հավելման չափը

(դրամ) Ընդամենը

աշխատավարձը

(դրամ)

1 2 3 4

1,0 375 1035 1410

1,1 412,5 1017,5 1430

1,2 450 995 1445

1,3 487,5 972,5 1460

1,4 525 955 1480

1,5 562,5 932,5 1495

1,6 600 910 1510

1,7 637,5 892,5 1530

1,8 675 872 1550

1,9 712,5 852,5 1565

2,0 750 830 1580

2,1 787,5 812,5 1600

2,2 825 790 1615

2,3 862,5 767,5 1630

2,4 900 750 1650

2,5 937,5 727,5 1665

2,6 975 705 1680

2,7 1012,5 687,5 1700

2,8 1050 665 1715

2,9 1087.5 642,5 1730

3,0 1125 625 1750

3,1 1162,5 602,5 1765

3,2 1200 585 1785

3,3 1237,5 562,5 1800

3,4 1275 540 1815

3,5 1312,5 522,5 1835

3,6 1350 500 1850

3,7 1387,5 482,5 1870

3,8 1425 460 1885

3,9 1462,5 437,5 1900

4,0 1500 420 1920

4,1 1537,5 397,5 1935

4,2 1575 375 1950

4,3 1612,5 325,5 1965

4,4 1650 330 1980

4,5 1687,5 307,5 1995

4,6 1725 285 2010

4,7 1762,5 267,5 2030

4,8 1800 245 2045

4,9 1837,5 222,5 2060

5,0 1875 205 2080

5,1 1912,5 192,5 2105

5,2 1950 175 2125

5,3 1987,5 162,5 2150

5,4 2025 145 2170

5,5 2062,5 132,5 2195

5,6 2100 120 2220

5,7 2137,5 102,5 2240

5,8 2175 90 2265

5,9 2212,5 77,5 2290

6,0 2250 60 2310

6,1 2287,5 47,5 2335

6,2 2325 30 2355

6,3 2362,5 17,5 2380

6,4 2400 5 2405

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի

ղեկավար Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։