Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 292 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-06-22-ից մինչև 1996-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-07-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 1994 թվականի N 587

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 292 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 292 որոշմամբ հաստատված` հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«65. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը հաշվարկվում է որպես դրանց գնորդների (պատվիրատուների) հետ համաձայնեցված և պայմանագրային գներով արտահայտված մեծություն կամ որպես հնարավոր (շուկայական) վաճառքի գներով արտահայտված մեծություն:

Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը որոշվում է առաքման (հանձնման) հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվանից 90-րդ օրվա դրությամբ: Եթե վճարումը կատարվել է մինչև նշված ժամկետը լրանալը, ապա իրացումից հասույթը որոշվում է վճարման օրվա դրությամբ:

Միջպետական փոխկապակցված առաքումներով (քլիրինգ) արտահանված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման պահը և հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված միջպետական փոխկապակցված առաքումներ (քլիրինգ) իրականացնող ձեռնարկությանն այդ առաքումների համար մատակարարված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների մասով իրացումից հասույթը որոշում են դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի, բնակչությանը մատուցվող բնակարանային-կոմունալ ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

Շինարարական աշխատանքների, տրանսպորտային և կապի ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է աշխատանքների հանձնման, ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվա դրությամբ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանել իրացումից հասույթի որոշման այլ կարգ»:

(1-ին կետը խմբ. 22.06.95 N 361)

2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից հետո առաքված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։