ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշումը շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսը 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում անցկացնելու մասին, որոշում եմ.
1. 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի պատշաճ մակարդակով անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծել հոգաբարձուների խորհուրդ հետևյալ կազմով.
Հ. Բագրատյան - Հայաստանի Հանրապետության վարչապետ (նախագահ)
Լ. Բարխուդարյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Ս. Գևորգյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հ. Թամրազյան - Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարար
Հ. Հակոբյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ա. Ղազարյան - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Վ. Մելքոնյան - Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար
Գ. Պողոսյան - Հայաստանի Հանրապետության կապի նախարար
Վ. Սիրադեղյան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Վ. Փափազյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի նախագահ
Մ. Պետրոսյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն
Վ. Զաքարյան - Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի նախագահ
(1-ին կետը խմբ. 09.09.95 ՆՀ-475)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար ստեղծել կազմակերպական կոմիտե:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
31 հունվարի 1995 թ.
ՆՀ-411