ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 726-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ «Հումանիտար աջակցություն Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերի տուժած բնակչությանը» ծրագրի մասին» N 613-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «107,588,118» թիվը փոխարինել «168,408,057» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 601,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 630,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
20.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 726-Ա որոշման
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 613-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում 2023 թվականի հունիս և օգոստոս ամիսներին հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած 855 անապահով տնային տնտեսության կարիքների գնահատում և աջակցության ցուցաբերում։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատման արտոնություններից օգտվելու նպատակով
3. Բարեգործը Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիա
4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզեր
Բնագավառը` սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 168,408,057 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով տուժած բնակավայրերի (Ստեփանավան, Լոռի Բերդ, Ուռուտ, Բովաձոր, Արևաշող, Մեծ Այրում, Իջևան, Ալավերդի, Սանահին, Ակներ, Օձուն, Ամոջ, Հագվի, Աքորի, Հաղպատ և Ծաղկաշատ) (ըստ նախնական տվյալների) առավել խոցելի 855 տնային տնտեսություններ կստանան կանխիկ աջակցություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու նպատակով։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է համայնքապետարանների և մարզպետի աշխատակազմերի հետ իրականացվող կարիքի գնահատումից և շահառուների գրանցումից հետո։ Բացի նշված գնահատումները՝ համայնքների հետ հանդիպումներ են տեղի ունենալու նաև ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման, ինչպես նաև աղետների ռիսկի իրազեկման, մասնավորապես կլիմայական մարտահրավերների վերաբերյալ։
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են `
1) կարիքի գնահատում և շահառուների գրանցում - նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում.
2) դրամային աջակցության տրամադրում – 133,807,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
3) կրթական նյութերի տպագրություն՝ 1,250,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում.
4) գնահատման և հետբաշխման մոնիթորինգ, «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում - 3,750,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-29-ն ընկած ժամանակահատվածում.
5) անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում – 1,400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում.
6) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 2,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում.
7) աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,478,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում.
8) մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման, և պահպանման ծախս՝ 11,722,557.1 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1) անձնակազմի և կամավորների տեղափոխման համար վառելիքի ձեռքբերում –1,400,000 դրամ
2) կրթական նյութերի տպագրություն - 1,250,000 դրամ
3) «Քաղած դասեր» սեմինարի կազմակերպում, հյուրանոցային ծառայության ձեռքբերում - 1,800,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը
Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 27,600,557․1 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 14,478,000 դրամ, վառելիքի, մարզային մասնաճյուղերի համար հաղորդակցման, և պահպանման ծախս՝ 13,122,557․1 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր Խաչի Միջազգային Ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշման 25-րդ կետի համաձայն, նույն որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ ներկայացվելու են տեղեկություններ լիազոր մարմնին:
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
20.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ