ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թ. մարտի 3-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամ հիմնելու մասին» հրամանագրի, որոշում եմ.
Հաստատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հետևյալ կազմով.
1. Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության նախագահ
2. Բաբկեն ԱՐԱՐՔՑՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ
3. Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ
4. Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ - Հայաստանի Հանրապետության վարչապետ
5. Վազգեն ԱՌԱՋԻՆ - Ամենայն հայոց կաթողիկոս
6. Գարեգին ԵՐԿՐՈՐԴ - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
7. Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ - Արցախի ներկայացուցիչ
8. Վահան ՓԱՓԱԶՅԱՆ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
9. Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
10. Լևոն ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
11. Բագրատ ԱՍԱՏՐՅԱՆ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
12. Լուիզ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆ - ՀԲԸՄ-ի ներկայացուցիչ
13. Հրայր ՀՈՎՆԱՆՅԱՆ - Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ
14. Վաղարշ Էհրամջյան -«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
15. Արշավիր ԳՅՈՆՋՅԱՆ - Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ
16. Տիրան ԱԳԻՆՅԱՆ - Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ
17. Պետրոս Արքեպիսկոպոս ՄԻՈՒԹՅԱՆ - Հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ
18. Վերապատվելի Մովսես Պ. ՃԱՆՊԱԶՅԱՆ - Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ
19. Լիզա ԱՎԱԳՅԱՆ - Հայ օգնության միության ներկայացուցիչ
20. Ալեք ՄԱՆՈՒԿՅԱՆ - (ԱՄՆ)
21. Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ - (Ֆրանսիա)
22. Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - (Հայաստան)
23. Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ - (Հայաստան)
24. Ստեփան ՍԻՏԱՐՅԱՆ - (Ռուսաստան)
25. Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ - (ԱՄՆ)
26. Էդուարդո ԷՌՆԵԿՅԱՆ - (Արգենտինա)
27. Էդուարդո ՍԵՖԵՐՅԱՆ - (Արգենտինա)
28. Աշոտ ՄԱԼԱՔՅԱՆ (Անրի Վերնոյ) - (Ֆրանսիա)
29. Վաչե ՄԱՆՈՒԿՅԱՆ -(Մեծ Բրիտանիա)
30. Լեոնարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ -(ԼՂՀ)
31. Արամ ՔԵՇԻՇՅԱՆ -Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
(կազմը լրաց. 06.06.92 ՆՀ-113, խմբ. 25.01.94 ՆՀ-273, լրաց. 31.07.95 ՆՀ-460, փոփ. 10.07.98 ՆՀ-84)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
18 մայիսի 1992 թ.
ՆՀ-102