Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2007-05-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Փոստային կապի օպերատորի և ազգային օպերատորի պարտականությունները

գործել է մինչև 2007-05-26Բացել ARLIS-ում

Հոդված 6. Փոստային կապի օպերատորի և ազգային օպերատորի պարտականությունները

Փոստային կապի օպերատորը և ազգային օպերատորը պարտավոր են`

ա) ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներ` փոստային կապի ծառայություններից օգտվողի համար.

բ) ապահովել հսկիչ ժամկետներում նամակագրական թղթակցության առաքումը փոստային կապի ծառայություններից օգտվողներին.

գ) ապահովել փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը.

դ) ապահովել փոստային կապի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերով սահմանված ստանդարտներին համապատասխան` փոստային կապի ծառայությունների որակը, ինչպես նաև դրա համապատասխանությունը պայմանագրի պայմաններին և տվյալ ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ տեղեկատվությանը.

ե) ապահովել փոստային կապի գաղտնիության պահպանումը.

զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով աջակցել իրավապահ մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման և դատավարական գործողությունների կատարման ժամանակ.

է) ապահովել մատչելի տեղեկատվություն փոստային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանու առաքման ժամկետների, աշխատանքի ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ, որ մատչելի է դարձնում փոստային կապի ծառայությունների մատուցումը:

Փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։