Հոդված 7. Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը
Հոդված 7. Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը
Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումը և հանձնումն իրականացվում են պայմանագրային հիմունքներով` ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը:
Թերություններով (ուղեկից փաստաթղթերում նշված քաշից տարբերություն, փաթեթավորման, կնիքների, կապերի և այլ թերություններ) փոստային առաքանու հայտնաբերման դեպքում փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է ձևակերպել և այդպիսի փոստային առաքանին հանձնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված կարգով իրավասու է ունենալու քաղաքացիական և ծառայողական զենք, որն անհրաժեշտ է պահպանելու համար փոստային առաքանին և դրամական միջոցները, ինչպես նաև փոստային կապի օբյեկտները:
Շինությունները, որտեղ իրականացվում են փոստային առաքանու մշակումը և դրամական միջոցների պահպանումը, պետք է կահավորված լինեն պաշտպանական և հակահրդեհային միջոցներով:
Ինքնաթիռները, փոստային վագոնները, ավտոմեքենաները և տրանսպորտային այլ միջոցներ, որոնք փոխադրում են փոստային առաքանի ու դրամական միջոցներ, պետք է սարքավորված լինեն այնպես, որ բացառվի համապատասխան տարածքներ կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը:
Փոստային կապի օպերատորն իրավասու է ունենալու փոստային անվտանգության ստորաբաժանումներ և պաշտպանության միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)
(11.05.11 ՀՕ-157-Ն օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությունը սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում հնարավոր չէ կատարել, քանի որ «Փոստային կապի» բառերը բացակայում են)