Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-23-ից մինչև 2023-06-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 19. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի պատասխանատվությունը

գործել է մինչև 2023-06-14Բացել ARLIS-ում

Հոդված 19. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային առաքանու կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների ուշացման, փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի գաղտնիությունը չպահպանելու համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել այդ ծառայություններից օգտվողներին, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացնում է իր գործունեության, նոր ծառայությունների, սակագների, փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի բնագավառում նվաճումների վերաբերյալ:

Փոստային կապի օպերատորը պարտավոր է փոստային կապի ծառայություններից օգտվողի պահանջով տրամադրել տեղեկություններ փոստային նամակագրական թղթակցությունների առաքման հսկիչ ժամկետների մասին:

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունից օգտվողին պատճառած վնասները փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը հատուցում է հետևյալ չափերով.

ա) գնահատված փոստային առաքանու կորստի կամ ներդրվածքը փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված արժեքի և սակագնային վճարի գումարի չափով, բացառությամբ հայտարարված արժեքի համար սակագնային վճարից.

բ) ներդրվածքի հայտարարագրով առաքման ժամանակ գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասը կորցնելու կամ փչացնելու (վնասելու) դեպքում` ուղարկողի կողմից նշված ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) մասի գնահատված արժեքի չափով.

գ) առանց հայտարարագրի առաքվող գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մասի արժեքի չափով, որը որոշվում է ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) զանգվածի և առաքվող ներդրվածքի զանգվածի համամասնությամբ, առանց փոստային առաքանու փաթեթավորման զանգվածի.

դ) դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու (չիրականացնելու) դեպքում` փոխադրության գումարի և սակագնային վճարի գումարի չափով.

ե) գրանցվող փոստային այլ առաքանու կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի կրկնապատիկի չափով, իսկ ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի չափով.

զ) փոստային առաքանու առաքման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորները վճարում են փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուժանք` չառաքված յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի տվյալ ծառայության դիմաց վճարված գումարից, ինչպես նաև օդային տրանսպորտով փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար` օդային և վերգետնյա տրանսպորտով առաքման միջև տարբերության գումարի չափով:

Միջազգային փոստային առաքանու կորստի կամ վնասվածքի համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով և միջազգային պայմանագրերով:

(19-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։