Գլուխ 2 · ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 14. Հաշվառման ժամանակը փոստային կապի բնագավառում
Հոդված 14. Հաշվառման ժամանակը փոստային կապի բնագավառում
Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում տեխնոլոգիական գործունեություն իրականացնելիս հաշվառման ժամանակը ընդունվում է տեղական ժամանակը:
Միջազգային փոստային կապի հաղորդակցության հաշվառման ժամանակը սահմանվում է համաշխարհային համակարգված ժամանակով, եթե միջազգային պայմանագրերով այլ հաշվառման ժամանակ սահմանված չէ: