Հոդված 5. Փոստային կապի ծառայություններից օգտվողի իրավունքները
Հոդված 5. Փոստային կապի ծառայություններից օգտվողի իրավունքները
Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայություններից օգտվողներն ունեն փոստային կապի ծառայություններից օգտվելու հավասար իրավունքներ:
Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ստանալու մատչելի տեղեկատվություն մատուցվող փոստային կապի ծառայությունների, փոստային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետների, առաքման համար արգելված առարկաների և նյութերի, փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ:
Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ցպահանջ կամ փոստային բաժանորդային պահարանի օգտագործմամբ իր հասցեով ստանալու փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծանուցումները: Հասցեատերն իրավունք ունի հրաժարվելու իր հասցեով ստացված փոստային առաքանիներից կամ փոստային դրամական միջոցների փոստային փոխադրություններից:
Փոստային կապի ծառայություններից օգտվողներն ինքնուրույն են որոշում գնահատված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը, որը պետք է համապատասխանի ներդրվածքի իրական արժեքին, իրենց հայտարարագրով ընտրում են փաթեթավորման տեսակը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: