Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-25-ից մինչև 2022-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 16. Փոստային առաքանու փոխադրման համար տրանսպորտային միջոցների օգտագործումը

գործել է մինչև 2022-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 16. Փոստային առաքանու փոխադրման համար տրանսպորտային միջոցների օգտագործումը

Փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորի տրանսպորտը պետք է ունենա հատուկ տարբերանշան:

Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտային միջոցները շահագործվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված կարգով և պայմաններով:

Փոստային կապի ազգային օպերատորի տրանսպորտը, որպես տարբերանշան, ունի դեղին հենք և «Հայաստանի փոստ» մակագրություն և կարող է սարքավորված լինել լուսային ազդանշաններով:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտն իրավունք ունի անարգել անցնելու Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի փողոցներով ու ճանապարհներով, ինչպես նաև օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմեքենաների հետ միաժամանակ առանց հերթի լիցքավորվել վառելանյութով:

Փոստային կապի ազգային օպերատորի փոստային տրանսպորտը չի կարող առանց այդ կազմակերպությունների համաձայնության ներգրավվել իր գործունեությանը չառնչվող ծառայությունների և աշխատանքների կատարման համար:

Փոստափոխանակման համար փոստային կապի օպերատորի փոստային տրանսպորտի անցումը դեպի փոստային օբյեկտներ և բեռնային համալիրներ կատարվում է առաջնահերթ և անվճար:

(16-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։