Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1992-11-18-ից մինչև 1994-12-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-12-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 1992 թվականի N 77

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրապետությանը պատկանող թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի հավաքման, հաշվառման, պահպանման և ցուցադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան, այն մտցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի մասին կանոնադրության նախագիծը.

բ) կազմել մշտական գործող մասնագիտական հանձնաժողով` հանրապետության պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև թանգարաններում առկա թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի հայտնաբերման, հաշվառման, պահպանման և օգտագործման հետ կապված հարցերը լուծելու համար:

3. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև բռնագրավված, տիրազուրկ և ժառանգական իրավունքով պետությանը անցած թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական գանձարան, բացառությամբ հնագիտական նշանակություն ունեցող իրերի:

4. (կետն ուժը կորցրել է 18.11.92 N 585)

5. Մինչև պետական գանձարանի ստեղծման հետ կապված աշխատանքների ավարտը, թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը ի պահ հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բանկին:

6. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` մեկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական գանձարանին Երևան քաղաքի կենտրոնական մասում համապատասխան շենք հատկացնելու հարցը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։