ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 750-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 20,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության առաջնային կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինտ.Մենտաս գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02251665) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 3,040,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հով-Արս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 1,480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 11,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վիէմ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00904791) 2023 թվականի հոկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2000 հատ արկղի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
31.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 750-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ»
1. Ծրագրի նպատակը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8000 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Մոնակոյի Կարմիր խաչ և Հայկական կարմիր խաչի կայքի առցանց նվիրատվության շրջանակներում
4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 20,000,000 դրամ
7. Բարեգործությունն ստացողը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8000 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության
արդյունքում։
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում ու արկղերի ձեռքբերում՝ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու
ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Հիգիենիկ պարագաների և արկղերի ձեռքբերում՝ 20,000,000 դրամ արժողությամբ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետի աշխատակազմի և համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Մոնակոյի Կարմիր խաչին։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
31.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ