Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Արդարադատության խորհրդի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով, որոշում եմ.

1. Արդարադատության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատակազմի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնի (այսուհետ` աշխատակազմ) վրա:

Բաժնի վարիչն աշխատակազմի ղեկավարն է:

Աշխատակազմի ղեկավարը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:

2. Սահմանել, որ աշխատակազմն իրականացնում է խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդում քննարկվելիք հարցերի վերաբերյալ նյութերը նախապես ներկայացվում են աշխատակազմ:

Խորհրդի նախագահի հանձնարարությամբ աշխատակազմը խորհրդի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ նյութերն առաքում է խորհրդի անդամներին` դրանց ծանոթանալու համար:

Խորհրդի նիստում հարցը քննարկվում է նյութերի` ըստ սահմանված կարգի ներկայացված լինելու մասին աշխատակազմի ղեկավարի հաղորդումը լսելուց հետո:

3. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և աշխատակազմի ղեկավարը:

4. Դատարանների և դատախազությունների աշխատանքների վերաբերյալ քաղաքացիներից ստացված առաջարկություններում, դիմումներում, գանգատներում բարձրացված հարցերի վերաբերյալ աշխատակազմը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփ զեկուցագիր է ներկայացնում խորհրդին:

5. Աշխատակազմը կատարում է նաև խորհրդի նախագահի` խորհրդի աշխատանքների հետ առնչվող այլ հանձնարարություններ:

6. Խորհրդի բոլոր աշխատանքային նյութերը պահվում են աշխատակազմում:

7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

21 նոյեմբերի 1995 թ.

ՆԿ-191

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։