Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-06-19-ից մինչև 2004-07-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-07-29Բացել ARLIS-ում

040.0294.24.07.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

24 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 1997 թվականի N 294

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պետական եկամուտների նախարարութՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 11.05.02 N 522)

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ., լրաց. 11.05.02 N 522)

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում`

ա) Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն է հայտնում տեղեկություններ «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն է հայտնում տեղեկություններ իր իրականացրած գրանցումների վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող այլ լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն են հայտնում տեղեկություններ իրենց իրականացրած գրանցումների վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս` մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցված, վերջինիս է տրամադրում տեղեկություններ «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կատարվող ձևակերպումների, այդ թվում` գանձված հարկերի, հաստատագրված վճարների և մաքսատուրքի վերաբերյալ, ինչպես նաև «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «արտահանում` ազատ շրջանառության համար» և «վերաարտահանում» մաքսային ռեժիմներով կատարվող ձևակերպումների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հարցումների հիման վրա տրամադրում է մաքսային հսկողության իրականացման ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.02 N 674)

զ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մարմինների հարցումների, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն է տրամադրում տեղեկություններ ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի, անձնագրային տվյալների, ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին տրված կնիքների, դրոշմակնիքների վերաբերյալ:

(1-ին կետը փոփ., խմբ. 11.05.02 N 522, փոփ. 03.06.02 N 674)

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը:

(2-րդ կետը փոփ. 11.05.02 N 522)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։