Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«24» «դեկտեմբերի» 2020 թ. ԹԻՎ 22

ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ մասով՝ Նոր Արմավիր համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ է՝

1. Համայնքում առաջին դասարան հաճախող և շրջանավարտների ընտանիքներին տրամադրել 20.000/քսան հազար/ ՀՀ դրամ, զորակոչիկներին, զորացրվածներին տրամադրել 20.000/քսան հազար/ՀՀ դրամ, իսկ նորածին երեխաների և մահացածների ընտանիքներին՝ 50.000-100.00/հիսուն հազարից հարյուր հազար/ՀՀ դրամ միանվագ դրամական օգնություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավագանու անդամներ՝ Կողմ դեմ ձեռնպահ

1. Հ.Դարբինյան

2. Վ.Թովմասյան

3. Դ.Դարբինյան

4. Վ.Մանուկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. Ավետիսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։