Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2023 թվականի N 1880-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) նախաբանում «Փախստականների և ապաստանի մասին» oրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերը փոխարինել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի 7-րդ մասին» բառերով․

2) N 2 հավելվածի 1-ին կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը․

3) N 2 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության» բառերով․

4) N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են իր ծնողների փաստաթղթերում:» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։