Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 4 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-10-25-ից մինչև 1996-03-05։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հարկ վճարողները

գործել է մինչև 1996-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հարկ վճարողները

Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարողներ են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձինք` անկախ եկամտի ստացման աղբյուրներից:

Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձինք են համարվում նրանք, ովքեր օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվում են ավելի քան 183 օր.

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն չունեցող ֆիզիկական անձինք, եթե նրանք եկամուտներ են ստանում Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից:

Հարկման նպատակով ֆիզիկական անձանց թվին են դասվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։