Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 1997-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հարկի դրույքաչափերը

1. Սույն օրենքի 4 հոդվածում թվարկված եկամուտներից եկամտահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

Ամսական հարկվող եկամտի չափը.1 Հարկի դրույքաչափը

մինչև նվազագույն աշխատավարձի 10-ապատիկը ներառյալ հարկվող գումարի 12 տոկոսը

նվազագույն աշխատավարձի 10-ապատիկը գերազանցող չափից մինչև 20-ապատիկը ներառյալ նվազագույն աշխատավարձի 120 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 10-ապատիկը գերազանցող գումարի 18 տոկոսը

նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը գերազանցող չափից մինչև 40-ապատիկը ներառյալ նվազագույն աշխատավարձի 300 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 20-ապատիկը գերազանցող գումարի 25 տոկոսը

նվազագույն աշխատավարձի 40-ապատիկը գերազանցող չափից ավելի նվազագույն աշխատավարձի 800 տոկոսին գումարած նվազագույն աշխատավարձի 40-ապատիկը գերազանցող գումարի 30 տոկոսը

.1Հարկվող եկամուտը ստացված եկամուտն է` հանած եկամուտների չհարկվող մասը, այսինքն` հաշվի առած արտոնությունները:

2. Այն գումարներից, որոնք հավելվում են աշխատավարձին ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանային, բարձր լեռնային և այլ գործակիցների, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար, եկամտահարկը գանձվում է առանձին` 12 տոկոս դրույքաչափով:

3. Այն դեպքերում, երբ աշխատանքի վարձատրության պայմաններին համապատասխան եկամուտը լրիվ չի վճարվում կամ առհասարակ չի վճարվել, իսկ վերջնական հաշվարկն իրականացվում է սեզոնի կամ այլ տևական ժամանակաշրջանի ավարտից հետո, վերջնական հաշվարկի դեպքում ստացված վաստակի գումարը հարկման նպատակով բաշխվում է այն ամիսների թվի վրա, որոնց ընթացքում աշխատելու համար կատարվում է աշխատանքի վարձատրությունը:

Սեզոնային բնույթի աշխատանքներ ունեցող ճյուղերում հարկման նպատակով նույն կարգով են բաշխվում նաև սեզոնի կամ տարվա ավարտից հետո ստացվող պարգևավճարները:

4. Լուծարվող ձեռնարկություններից ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտների գումարները (այդ թվում այդպիսի ձեռնարկությունների գույքի իրացումից ստացված) հարկվում են դրանց հաշվարկման ամսվա մյուս եկամուտների հետ միասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։