ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» «դեկտեմբերի» 2020թ. N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ. 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով
Եղեգնուտ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Եղեգնուտ գյուղական համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2 Սույն նախագիծը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3 Սույն որոշումն ուժի մեջ՛ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը
Համայնքի ավագանու անդամներ Կողմ Դեմ Ձեռնպահ
Աղաջանյան Գառնիկ
Գալստյան Սեյրան
Գրիգորյան Լիդիյա
Կարապետյան Գրիգոր
Պողոսյան Արթուր
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. Հակոբյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 22-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական: