Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-12-07-ից մինչև 2023-12-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-12-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«06» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ.

քաղ. Երևան N 651-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանում (այսուհետ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի 3-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Այն անձինք, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, սույն հրամանի հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկություններ չեն ներկայացնում:»,

2) Հրամանով հաստատված Հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Սույն կետի դրույթները չեն տարածվում այն կառավարիչների նկատմամբ, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում կայքում գործունեությունը շարունակելու ժամկետ չի նշվում և այդ կառավարիչները գործունեության ողջ ընթացքում կարող են մասնակցել կառավարչի ընտրությանը և նշանակվել սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

Գ. Մինասյան

7/11/2023

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։