ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«07» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ.
քաղ. Երևան N 656-Աուղղ.
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանով հաստատված Հավելվածի 3-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման 2023 թվականի ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:
Գ. Մինասյան
7/11/2023
Հավելված
Արդարադատության նախարարի
2023 թվականի նոյեմբերի 7-ի
N 656-Աուղղ. հրամանի
ԾՐԱԳԻՐ
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
N ԹԵՄԱ ԺԱՄԱՔԱՆԱԿ
(ակադեմիական ժամ)
1 Ծանոթություն վեճերի լուծման այլընտրանքային եղանակներին և բանակցության հմտություններին 1
2 Նոր մոտեցումներ վեճերի լուծմանը 2
3 Հաղորդակցման հմտություններ 5
4 Հաշտարարի դերը և գործառույթները 2
5 Հաշտարարության գործընթացի նախապատրաստումը 1
6 Հաշտարարության մեկնարկը, բացման խոսքը 3
7 Շահերի և կարիքների բացահայտումը 5
8 Բանակցության հմտություններ, ինչպե՞ս սակարկել 5
9 Հաշտարարության ավարտը 5
10 Դատական գործի շրջանակներում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացի նախաձեռնումը, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթի առանձնահատկությունները: 1
11 Հաշտարարությունը հարևանային իրավունքին առնչվող վեճերի և վարկային պայմանագրերից առաջացող վեճերի դեպքում, հաշտության համաձայնության նախագծման առանձնահատկությունները: 1
12 Հաշտարարությունը ընտանեկան վեճերի դեպքում՝ ամուսնության կնքումն և դադարումը, ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները, ծնողների և զավակների իրավունքներն ու պարտավորությունները, ալիմենտային պարտավորությունները: 1
13 Հաշտարարությունը աշխատանքային վեճերի դեպքում՝ աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատուի և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային պայմանագիրը և լուծման հիմքերը, աշխատաժամանակը և հանգստի իրավունքը: 1
14 Հաշտարարության գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, հաշտարարի վարքագծի կանոնները, հաշտարարների իրավունքներն ու պարտականությունները: 1
15 Հաշտարարության մասին օրենքում կատարված փոփոխությունները, արտոնագրված հաշտարարների ռեեստրը, պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները, հաշտության համաձայնագրի կազմումը: 1
Ընդհանուր ժամաքանակ՝ 35
։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2023 թվական: