Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-18-ից մինչև 2017-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 43. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 43. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը

1. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

2. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը:

3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա քրեակատարողական ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Սույն օրենքի հիման վրա քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(43-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։